Ո՞րն էր 1862թ. Զեյթունի ապստամբության նշանակությունը: Ձեր կարծիքով զեյթունցիները հաղթեցի՞ն, թե՞ պարտվեցին:

Զեյթունի լեռնային համայնքը գտնվում էր Կիլիկիայի հյուսիսարևելքում և այնտեղ ապրում էր մոտավորապես 40 հազար հայ: Այժմ գյուղի վերածված Զեյթունը թուրքերն անվանում են Սուլեյմանլի: XVI դարից սկսած՝ Զեյթունի բնակչությունը զենքը ձեռքին պայքարել է իր անկախության համար և ամուր պահել է իր կիսաանկախ վիճակը Օսմանյան կայսրությունում: 1780–1895 թթի ընթացքում 40 անգամ փորձել են ընկճել լեռնագավառի ըմբոստ բնակիչներին, բայց միշտ ստացել է արժանի հակահարված:
Օսմանյան բռնապետության դեմ ամենանշանավոր ընդվզումներից է զեյթունցիների 1862 թի ինքնապաշտպանությունը, որի պատճառը հայերի և թուրքերի միջև ծագած հողային վեճերն էին: Հուլիսի սկզբին Ազիզ փաշան, 10-հզանոց զորքով արշավել է դեպի Զեյթուն: Ավերել է տասնյակ գյուղեր և կոտորել խաղաղ բնակիչներին։ Թուրքական զորքը հուլիսի 28-ին պաշարել է Զեյթունը: Հայերը դիմեցին ինքնապաշտպանության: Օգոստոսի 2-ին թուրքական զորքը գրոհել էր Զեյթունը: Զեյթունցիների 7-հզանոց ինքնապաշտպանական ուժերը բաժանվել էին ջոկատների՝ Զեյթունի 4 թաղապետների գլխավորությամբ: Նրանք հետ մղեցին թշնամուն և անցան հարձակման, Ազիզ փաշայի բանակը պարտվեց: Թուրքական կառավարությունը հանձնարարեց պատժել ապստամբներին, բայց այս ամենին միջամտեց ֆրանսիական կառավարությունը։ Ֆրանսիան ուներ իր շահը, որը Օսմանյան լծի տակ գտնվող ժողովուրդների ազգայինազատագրական պայքարը օգտագործում էր սեփական նվաճողական նպատակների համար: Զեյթունցիները պարտավորվեցին վերադարձնել գրաված ռազմավարն ու վճարել հարկերը, իսկ քաղաքում նշանակվեց թուրք կառավարիչ: Ճիշտ է զեթունցիները կորցրեցին իրենց իրավունքների մի մասը, սակայն համայնքի ներքին կյանքին վերաբերող շատ հարցեր ինքնուրույն էին լուծումը։
Զեյթունի 1862թ. ապստամբությունը օգնեց հայ ազատագրական շարժման ծավալման գործում և բողոքի ցույցեր սկսեցին Մուշում, Վանում, Չարսնջակում, Էրզրումում, Կոստանդնուպոլսում։ Այն նաև շատ մեծ ազդեցություն ունեցավ հասարակականքաղաքական մտքի զարգացման վրա:

Հայ ազատականների, պահպանողականների և ազգայնականների գաղափարներն ու տեսակետները:

XIXդ. կեսերին Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական ու քաղաքական փոփոխությունները, Արևմտյան Եվրոպայում ծավալված հեղափոխությունները լուրջ տեղաշարժեր առաջացրին հայ հասարակական-քաղաքական կյանքում: Սկսեցին քննարկվել Հայաստանի ապագայի, հայ ժողովրդի ազգային ու սոցիալական ազատագրության, Հայոց եկեղեցու, հայոց լեզվի դերի և այլ կենսական հարցեր: Քննարկումների արդյունքում ձևավորվեցին հասարակական-քաղաքական հոսանքներ: XIXդ. 50-70-ական թթ. գոյություն ունեցող բազմապիսի ուղղությունների մեջ ավելի հստակորեն զանազանվեցին պահպանողական և ազատական հոսանքները: Պահպանողականների կարծիքով հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է:Նրանք խնդիր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և հայ նահապետական ընտանիքի բարոյական նկարագրի, հայոց լեզվի անաղարտության պահպանումը: Նրանց գործունեությունը հիմք էր տալիս այդ հոսանքի ներկայացուցիչներին անվանելու ազգային պահպանողականներ: Նրանք հանդես էին գալիս ամբողջ ազգի անունից, չնայած նրան որ արտահայտում էին գյուղական ազգաբնակչության և քաղաքի արհեստավորության ու մանր առևտրականների շահերը: Ձգտում էին ազգային հաստատությունների միջոցով ազգի համար կրթված անհատներ պատրաստել: Ավելի արմատական պահպանողական գործիչներ գտնում էին, որ Ռուսաստանյան կայսրության կազմում Արևելյան Հայաստանը վերածվել է հումքի կցորդի:

Ազատականություն հոսանքը հանդես եկավ հայության հասարակական ու մշակութային կյանքը եվրոպականացնելու. ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու գաղափարներով: Ազատամիտ գործիչների քննադատության հիմնական թիրախը նահապետական բարքերի ու բարոյականություն կրող հաստատությունն էր՝ եկեղեցին: Հայ ազատական քննադատները մոռանում էին հիշել նրանց դերը մեր ժողովրդի պատմության մեջ: Ազատամիտները պահապանողականներին հակադրվեցին լեզվի հարցում, որ պետք է հրաշարվել գրաբարից և անցնել ժողովրդին հասկանալի աշխարհաբարին: Ազատականների մեջ կարևոր դեր ուներ ազգի ինքնորոշման՝ իր սեփական կամքով ապագան կերտելու հարցը: Նշանավոր դեմքերից մեկը՝ Ստեփանոս Նազարյանցը, գտնում էր, որ ազգի խնդիրների լուծման համար հարկ չկա պահանջներ առաջադրելու: Դրա փոխարեն նա պաշտպանում էր մշակութային ինքնավարության գաղափարը, նաև կարևորում էր դպրոցի ու լուսավորության նշանակությունը:

Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։ Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները։ Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը։ Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար։ Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է։ Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է լիբերալիզմի, ժողովրդավարության ընկալումներին։ Ազգայնականությանը նվիրված են հատկապես Արևմուտքում քաղաքագետների, մարդաբանների, քաղաքական ու սոցիալական հոգեբանների բազմաբնույթ աշխատանքներ։ Նրա վրա մարդկանց ուշադրությունը բևեռվեց՝ կապված հակագաղութային շարժման, արդյունաբերական հասարակություններում էթնիկ ինքնագիտակցության բարձրացման, ազգային շարժումների հետ, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում։

Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները: Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից

1878 թվականի փետրվարի 19-ին կնքված ՍանՍտեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակականքաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան ՍանՍտեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները:

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, ԱվստրոՀունգարիա, Իտալիա)։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։

Հայ գործիչները հասկացան,որ խնդրանքով ու աղերսանքով ժողովուրդը չի փրկվի, հայությունն իր փրկությունը կարող է ձեռք բերել միայն պայքարով:

«Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:

Արևելյան հարց, Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդներ՝ այդ թվում հայ ժողովրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումը դիվանագիտության և պատմական գրականության մեջ: «Արևելյան հարց» տերմինը առաջին անգամ գործածվել է Սրբազան դաշինքի (Ռուսաստան, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրների Վերոնայի կոնգրեսում (1822)՝Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի կապակցությամբ: Լոզանի կոնֆերանսում ստորագրված հաշտության պայմանագրով «Արևելյան հարց» հասկացությունը վերացել է:

Արևելյան հարցի պատմությունը պայմանականորեն բաժանվում է երեք փուլի: Առաջինն ընդգրկում է XVIII դ. 2-րդ կեսից մինչև 1853-56-ի Ղրիմի պատերազմն ընկած շրջանը, երբ Արևելքում ուժեղացել է Ռուսաստանի ազդեցությունը:

Երկրորդ փուլն ընդգրկում է XIX դ. 2-րդ կեսը, երբ Օսմանյան կայսրության ամբողջականության պահպանման պատրվակով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ձգտել են թուլացնել Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, Մերձավոր Արևելքոում և ընդլայնել իրենց ազդեցության ոլորտը Թուրքիայում:

Արևելյան հարցի երրորդ փուլն ընդգրկում է XIX դ. վերջից մինչև 1923-ը ընկած ժամանակաշրջանը: Ուժեղացել է Գերմանիայի ազդեցությունը Օսմանյան կայսրությունում, կնքվել է երկու երկրների դաշինք:

Հայկական հարցը Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգայինազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:

Առաջադրանք:

  1. Տեքստի բաղադրիչները դասավորիր տրամաբանական հաջորդականությամբ։
  2. Դուրս գրիր բայերը, որոշիր 
  • դիմավոր է, թե անդեմ 
  • Եթե դերբայ է, որ դերբայն է
  • Կազմությունը
  • Սեռը
  • Եթե դիմավոր է, դեմքը, թիվը, ժամանակը։

1. Մարդկային հոգու մասին բանական մարդը խորհել է հնուց՝ տևականն մի ժամանակ ոչինչ չիմանալով վերջինիս մասին, այսինքն՝ հստակ ոչինչ չի իմացել, և հոգին մի տեսակ վերացական, անիմանալի, անտեսանելի  և անկշռելի հասկացություն է եղել:

2. Տարբեր ժողովուրդների հավատալիքներում ասվում է, որ մահվան պահին հոգին լքում է մարդու մարմինը։ «Եթե այդպես է, գուցե հնարավո՞ր է կշռել մարդու հոգին»,- խորհել են ամերիկյան գիտնականները։

3. Ստեղծելով կշռող մի սարք, որը  կարող է հաշվիի առնել մեռնող մարմնի կշիռը կորցնելու հետ կապված հնարավոր բոլոր փոփոխությունները, նրանք բազում փոփոշություններ են կատարել։ Արդյունքներըը գերազանցել են բոլոր սպասելիքները։ Պարզվել է, որ հոգին կարող է կշռել 2.5-ից մինչև 6.5 գրամ:

4.Իսկ Պետերբուրգի բժիշկներին հաջողվել է հատուկ սարքի օգնությամբ հաստատագրել, որ բացի կշռի կորստից, մահվան պահին մարդկային մարմնից անջատվում է ինչ-որ ձվաձև բան։ Ճիշտ է, դեռ ոչ մեկին չի հաջողվել սեփական աչքերով տեսնել կամ ձեռքերով շոշափել մարդկային հոգին, բայց իմացության հնարավորություններն անսահման են, և առջևում դեռ բացահայտումներ են սպասվում։

Առաջադրանք

Գտիր դերբայները։ Նշիր այն նախադասությունները, որոնցում չկա անորոշ դերբայ։

  • Նա հիմա շտապում է ասեղնագործել հայոց կարմիր տառերը և ծոցը դրած՝ բարձրանալ Արարատ։
  • Թվում է, թե մի սոսկալի հրդեհ լափել է քաղաքը։
  • Եվ ահա հունական քառակուսի փաղնգը եկավ և տրորելով անցավ հայերի աշխարհը։
  • Խոնջացած պառկեց զմրուխտե խոտի գորգին՝ մի փոքր հանգստանալու։
  • Բազմիցս ասվել է, որ ծխելը վնասակար է առողջությանը։
  • Երկար վազելուց ուժասպառ եղած՝ մարզիկը նստեց վազքուղու վրա՝ չկարողանալով հասնել վերջնագծին։
  • Նրանք էին լինելու այդ սուրբ գործի առաջամարտիկները։
  • Միայն մի թիթեռնիկ երբեմն ճախրում էր՝ թռչելով լույսից ստվեր։
  • Պետք էր այդ մասին անհապաղ հայտնել սպարապետին։
  • Այդ մենք ենք գալու, որպեսզի փոխենք հինը, որ աշխարհին  տանք սեր ու խնդություն։ (անորոշ դերբայ չկա)
  • Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ։ ( անորոշ դերբայ չկա)
  • Նա հավատարիմ էր մնացել իր ամենօրյա սովորությանը՝ թեյի ժամանակ թերթ կարդալուն։

Շտապում

Ասեղնագործել

Դրած

Բարձրանալ

Թվում

Լափել

Տրորելով

Խոնջացած

Պառկել

Հանգստանալու

Ասվել

Ծխել

Վազելուց

Եղած

Նստեց

Չկարողանալով

Հասնել

Լինելու

Ճախրում էր

Հայտնել

Գալու

Խմելու

Մնացել

Կարդալուն

Առաջադրանքներ

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
  2. Գտիր սահմանական եղանակի բայերը, որոշիր ժամանակաձևը։
  3. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։
  4. Գտիր մեկական ա ներքին, ու, վա հոլովումներին ենթարկվող գոյականներ։
  5. Կարմիրով գրված գոյականների հոլովները որոշիր։
  6. Գտիր դերանունները (5 հատ), որոշիր տեսակները։

Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։

Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների հոգնություն պատճառող բնական  խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիրեին ազատ արձակելով, նստում էինք բարձունքների վրա, ակնապիչ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մրթմրթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը, ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ, տեղաբնակները, լոռեցուն հատուկ չափազանցությամբ, Ծովեր են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշերը վրա էր հասնում ճանապարհը, վստահում էինք ձիերին։ Սմբակերիթափից պոկվում էին քարեր ու գլորվում, և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։

Որոշել էինք- վաղակատար անցյալ

Շրջում էինք- անկատար անցյալ

Նստում էինք- անկատար անցյալ

Խայտում էին- անկատար անցյալ

Մրթմրթում էին- անկատար անցյալ

Անվանել են- վաղակատար ներկա

Պատահում էր- անկատար անցյալ

Հասնում էր– անկատար անցյալ

Վստահում էինք- անկատար անցյալ

Պոկվում էին- անկատար անցյալ

Լցվում էր- անկատար անցյալ

Պարգևող- ենթակայական

Պատճառող- ենթակայական

Արձակելով- անորոշ

Նշմարվող- ենթակայական

Պատահում էր- անկատար

Ձիերով-գործիական

Խոչընդոտները- ուղղական

Արահետներին- տրական

Արջերն-ուղղական

Սմբակների- սեռական

Իմ- անձնական

Որտեղ- ցուցական

Իրենց- անձնական

Երբ- անորոշ դ.

Գրաբարից աշխարհաբար:

Մեղադրեցին ձկների թագավորը նրանց, թե «Ինչու՞ են ուտում մանրերին»:
Համարձակվեցին ասել
.
«Որովհետև քեզնից ենք սովորել. եկան շատերը երկրպագեցին քեզ, կուլ տալով կերակուր արարեցին քեզ». սրան համաձայն ավելի հանդուգն եղան:

Երեք տղամարդ քայլում էին ճանապարհով դեմպի մի գյուղ, որտեղ գործեր ունեին։ Ճանապարհին մի շինական են տեսնում, որ շտապելով դեպի իրենց էր մոտենում, և նրա երեսից զգացվում էր, որ նա ամենատխմարագույն մարդն էր։ Իրար ասում են.
Եկեք ծաղրենք նրան։
Եվ ճանապարհին շարվում են մի քար գցելու հեռավորությամբ։ Երբ շինականը մոտենում է, առաջինն ասում է. «Ողջու՜յն, հա՛յր Աբրահամ». և շինականն էլ նրան է ողջունում: Երկրորդը ասում է շինականին. «Ո՛ղջ եղիր, հա՛յր Իսահակ». և նման պատասխան է ստանում: Ապա մոտենալով, չորորդն էլ ասում է. «Ողջու՜յն, հա՛յր Հակոբ»:
Այդ ժամանակ շինականը մտածում է, որ նրանք կատակում էին ու բարկանում, ասում է.

Շոպենհաուերի փիլիսոփայական հայացքներ:

Իր փիլիսոփայական հայացքները Շոպենհաուերը շարադրել էԱշխարհը որպես կամք և պատկերացումաշխատությունում։Շոպենհաուերը հայտնի է որպես «պեսիմիզմի փիլիսոփա»: Այս կոչմանը նա արժանացել է՝ շնորհիվ աշխարհի բացասական սկզբի մասին իր մռայլ, ռոմանտիկ գաղափարների, տանջանքների բնականության և երջանկության անհասանելիության մտքերի: Ըստ Շոպենհաուերի՝ երջանկություն գոյություն չունի, քանի որ չիրականացված ցանկութունները ցավ են պատճառում, իսկ իրականացվածները բերում են լոկ բավարարվածության զգացում: Բոլոր նպատակներն անիմաստ ենՄենք ձգտում ենք որքան հնարավոր է մեծ չափսի оճառի փուչիկ փչել, թեև շատ լավ հասկանում ենք, որ այն շուտով կպայթի»: Ի տարբերություն մյուս փիլիսոփաների, ովքեր մարդու սկզբնական բնույթը տեսնում են ինտելեկտի մեջ, փիլիսոփան առաջին տեղում դնում է կամքը, հավերժական, ինքնաբավ սուբստանցիան, որը ենթակա չէ ոչնչացման, և որն, իր հերթին, որոշում է ողջ աշխարհը: «Պեսիմիզմի փիլիսոփա» մականունը Շոպենահաուերը առաջին անգամ ստացել է այն ժամանակ, երբ նա այս աշխարհը անվանեց «ամենավատը բոլոր հնարավոր աշխարհներից»: Փիլիսոփան հիանում էր Կանտի և Ցիցերոնի գաղափարներով, բուդդիզմի և Ուպանիշադի փիլիսոփայությամբ, բայց քննադատում էր Հեգելին և Ֆիխտեին: Թեև կենդանության оրոք Շոպենհաուերը գիտական հասարակության առաջին շարքերում չէր, այնուհանդերձ, նա մեծ ազդեցություն է թողել փիլիսոփաների հետագա սերունդների վրա:

Ավետիք Իսահակյան: Աբու-Լալա Մահարի (պոեմ)

Նախերգանքում պատմվում է Մահարիի մասին, թե ինչպես նա գիշերով գաղտնի հեռացել է Բաղդադից: Առաջին սուրահում Մահարին, հոգնած և զզված ամբողջ աշխարհից և հայրական տանից, այլևս չէր ուզում վերդառանալ այնտեղ: Նա ատում է այն, ինչ որ առաջ սիրել է և նրա համար ավելի լավ է դառնալ գիշատիչների բաժին, և վերջին անգամ Մահարին գարշանքով նայում է Բաղադադին և հեռանում:

Երկրորդ սուրահում բանաստեղծն անիծում է կնոջը և կնոջ սերը՝ «Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին»: Նա նաև դժգոհում է հորից, ասելով՝ «Իմ հայրն իմ դեմ մեղանչեց, սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի հանդեպ»: Նա ետ չէր նայում և չէր ափսոսում թողածի համար:

Երրորդ սուրահում Մահարին աշխարհը նմանեցնում է մի հեքիաթի, իսկ մարդիկ չէին հասկանում այդ հեքիաթը:

Չորրորդ սուրահում Մահարին բողոքում է բարեկամներից, ընկերներիվ և ասում, որ մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինել, որ չհոշոտեն քեզ. «Եվ ինչ է փառքը-այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կնետեն»

Հինգերորդ սուրահում Մահարին նզովում է փառքը, գանձը, իշխանությունը,օրենքը և փախչում է նրանցից:

Վեցերորդ սուրահում բանաստեղծը փնովում է մարդկանց և պատռում նրանց դիմակները՝ «Աղքատության մեջ՝ քծնի, վաճառվող, թշվառության մեջ՝ վախկոտ, դավաճան: Հարստության մեջ՝ չարախինդ և վրիժառու, ամբարտավան»:

Յոթերորդ սուրահում Մահարին հասնումէ մի ժայռի կատարի և նայում աշխարհին ու արևին և ասում, որ արևն է արդեն նրա մայրը, միակ սուրբը և աշխարհից ու մարդկանցից կարևորը:

Create your website at WordPress.com
Get started