Categories
Գրականություն

Տարածաշրջանային գրականություն

  1. Զոհրե Շա՛աբանի. «Ով Հիսուս, որտե՞ղ ես»
  2. Լեռնա Գարագյութուք. Քերթուածքներ

Կարդացի, ուսումնասիրեցի հեղինակների աշխատանքները, Լեռնա Գարագյութուքի կյանքը:

<<Ով Հիսուս, որտե՞ղ ես>> պատմվածքի մեջ խոսքը մի հարցի շուրջ է, որը շոշափվում է բոլոր ժամանակահատվածներում: Հիսուսը փրկում է այն անմեղ կնոջը, որին մեղադրում էին և ցանկանում էին քարկոծել:

Ահա այն դրվագը, երբ սկսվում է քարկոծումը

Առաջին քարը վերցրեց Գոլնազն ու ասաց.
-Անիծվի՛ այն կինը, ում սև ստվերը մթագնել է իմ կյանքը:
Այնուհետև նետեց քարը: Էլահեն ծալեց իր ծունկը: Փարվիզը աչք գցեց քարերին: Ինչքա՜ն ուշ պատրաստվեցին դրանք… որոշված էր, որ երեկ առավոտյան ստանային, բայց դեռ չէին պատրաստվել, վերջապես երեկոյան տղաները գնացել ու բերել էին քարերը: Պետք է զանգել և շնորհակալություն հայտնել քար պատրաստողին. այնքա՜ն իրական են քարերը, որ կարժենան ուշանալուն:
Երկրորդ քարը Սեփիդեն նետեց ու ասաց.
-Մեռի՛ր սատանայի ծնունդ:
Սեփիդեի կողքին կանգնած Նադերը ևս մի քար նետեց և ասաց.
-Սա նրա համար, որ ինձանից խլեցիր իմ կրոնը:
-Դու ինքդ ցանկացար ինձ հետ լինել: Չէի՞ր ասում՝ իմ մեջ գտել ես այն, ինչ միշտ որոնում էիր,- ցավից տնքալով ասաց Էլահեն:
Զայրացած Նադերը նորից մի քար նետեց: Չորրորդ քարը Էմադը զարկեց Էլահեի կողերին: Էլահեն, նայելով Էմադի աչքերի մեջ, ասաց.
– Դո՛ւ, որ քարդ ամենախոշորն էր, համբույրդ ամենախորը չէ՞ր:
Էմադը խելագարի պես իրար հետևից մի քանի քար նետեց ու գոռաց.
– Չէ՜…չէ՜ր, չէ՜ր…
– Փողոցայի՛ն, դու ամենաստոր կինն էիր, որ կարող էր գոյություն ունենալ երբևէ,- բղավեց Շահինը:
– Դու, որ այսպես գոռում ես, որքա՜ն քաղցր էին շշուկներդ,- հառաչեց Էլահեն:

Չնայած նրան, որ հարյուրավոր տարիներ են անցել այդ ժամանակվանից, մարդկանց ներսում չի փոխվել այն, որ նրանք շտապում են դատել ուրիշին՝ չկամենալով հասկանալ իրենք իրենց: Նրանք անտեսում են այն հարցը, թե իրենք՝ մարդիկ, անկեղծությունը որտեղ են, և միայն մտածում են այն մասին, թե Հիսուսը՝ փրկիչը որտեղ է:

Տգեղադեմ տղամարդը վերջին քարը նետեց պոռնիկի վրա:
Փարվիզը հայացք ձգեց հանդիսատեսների վրա: Բոլորը գամվել էին աթոռներին: Մտքում մխիթարում էր նրանց. «Մի՛ մտահոգվեք, ես նրան փրկելու եմ»: Սրտի խորքից գնահատեց իր խմբի երեխաների խաղը: Քարերի նետումն ավարտվել էր: Ի՜նչ գեղեցիկ էր տառապում Էլահեն: Տղամարդիկ ի՜նչ վարձկանաբար էին ձևացնում զղջումը, և կանայք ի՜նչ միամտորեն էին պարծենում իրենց տղամարդկանց դարձի գալով: Կանայք և տղամարդիկ դուրս ելան բեմից: Նայեց Էլահեին, որ ցավից կքվել էր: Հիացած էր նրա խաղով: Մրմնջաց. «Միայն մի քանի րոպե սպասիր»: Եվ չնկատեց՝ Էլահեի մազերի արանքից երեսի վրա ծորացող թանձր արյան շիթը: Վարագույրներն իջեցին:
Փարվիզը տեսավ, թե ինչպես աղջիկներն ու տղաները շտապելով և առանց իր կողմը նայելու, հանդերձասենյակ գնացին: Սենյակում ինչ-որ աղմուկ էր բարձրացել, բայց ինքը նրանց մոտ գնալու ժամանակ չուներ՝ ընդամենը մեկ րոպե հետո պիտի բեմ դուրս գար: Նայեց վերևում նստած Սիավոշին և ձեռքով նշան արեց, որ իջնի, իսկ ինքը մտավ բեմ: Վարագույրները դեռ փակ էին: Ոտը կպավ մի քարի և վայր ընկավ բեմի հատակին, ձեռքը քսվեց քարերից մեկի սուր ծայրին: Սիավոշը վրա հասավ ու հարցրեց. «Ի՞նչ պատահեց»: Փարվիզը վեր կացավ, վերցրեց քարն ու տնտղեց՝ իսկական էր, ծանր ու կտրիչ: Երկուսն էլ նայեցին Էլահեին, որ կապկպված էր ծառին: Փարվիզը հայացքը հառեց Սիավոշին և ուժաթափ ձայնով ասաց.
– Վարագույրները մի՛ բացեք… դահլիճի լույսերը միացրե՛ք:
Սիավոշը դուրս ելավ բեմից: Լռության և մթության միջով Փարվիզը նայեց Էլահեին, լավ չէր տեսնում նրան, վարագույրների արանքից աղջիկներին ու տղաներին տեսավ, որ հապշտապ փոխվեցին ու դուրս գնացին:

Իմ կարծիքով Լեռնայի քերթուածքները ոչնչացրած բնության, անիմաստ թվացող կյանքի, հույսի, չիրականացող մաղթանքների և շատ այլ մասին են: Մարդիկ կոտրում են, քայքայում են բնությունը՝ ծառերն ու պտուղները, աղբը կուտակվում է, որը ի վերջո վառում են: Երբեմն մարդկանց մեջ կորչում է հույսը, ցանկությունը, նույնիսկ կարոտն ու սերը:

Փարոսնե՜ր ծովափը կը սպասեն,
նաւերէն հեռու, ճամբորդի…
հեւքը, մաղթանքը, սիրոյ կայծը…սիրելիին
առանց միանալու…
Փարոսները անձայն…
Անձայն նաւեր, փարոսներէն շա՜տ հեռու…:

***

Ինչո՞ւ վշտացաւ հողը,
ինչո՞ւ վշտացան ծառերը:
Բացայայտ է.
կտրեցին:
Ըսին.
– Ճամբայ պիտի բանանք․
Բայց ես իմացայ, վստահ՝
– Քրիստոնեայի ծառ են անոնք:
Բազում ծառեր, ձիթենիներ
նետուեցան աղբ ու կրակ:

Հիմա դագաղներ կան
պատրաստուած.
անպտուղ ճիւղերով մնացած
ձիթենիներու:

***

Կաղալով կը քալեմ խճաքարերուն վրայ,
ներբաններուս կը հասնի ջուրին աղը:
Ալիքներ հեռուն գլորելով
կը հասնին ցամաք:
Ես ոտաբոպիկ ու մօրէմերկ
կ’երթամ
դէպի ո՞ւր: Եւ աննպատա՞կ:
Ճամբան աւազոտ է,
կը սահի ոտքերուս տակէն:
Հեռուէն կը լսուի երգ մը. երգ մը,
մեղեդի մահուան:
Ու կամաց-կամաց կը խորասուզուիմ
գլորած ալիքներուն տակ:
Բերանս կը լեցուի ջուրով
եւ հասակս կը մնայ ջուրին տակ:

***

Օրն ի բուն եւ երկար ամիսներ
հոն կը կանգնին
անշարժ, անզգայ:
Մենք բնորդնե՞ր ենք.
հապա դո՞ւք, բնորդնե՞ր էք:
Ցուցափեղկէն դուրս յորդած,
անզգայ:
Մենք բնորդներ չենք թէեւ հոլանի:
Դուք բնորդներ չէք անզգայ, վստահ:
Բայց թերութիւններու շղթայով
շնչող ենք՝ շնչող բնորդ քաղաքացի:
Եւ մենք ենք ցուցափեղկի պուպրիկները,
ցուցադրուելու արժանի. թէեւ անգին,
սակայն այնքան շա՜տ, որ՝
ձրի:

Երկու հեղինակներն էլ խոսում են հասարակության մեջ անհետացած, և գուցե գոյություն չունեցած զգացմունքների, չփոփոխվող մտածելակերպի մասին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s